Հնդկական Economic Times պարբերականը հայտնել է, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի եւ զինամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել: Երկու երկրների կառավարությունները զենքի եւ զինամթերքի մատակարարման պայմանագրերը ստորագրել են այս ամսվա ընթացքում։
Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվում է մոտ 245 միլիոն դոլար:
Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ եւ այլ զինամթերք:
Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաեւ 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 միլիոն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։