Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հավաքի մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ Թուրքիայում ծավալված վերջին իրադարձությունները։
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ վերջին օրերին Թուրքիայի վարած քաղաքականությունը սխալ ազդակներ է պարունակում, մասնավորապես՝ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կասեցման եւ կանանց իրավունքների պաշտպանության Ստամբուլյան կոնվենցիան լքելու որոշման առումով:
Միեւնույն ժամանակ, որպես դրական քայլ, Մաասը մատնանշել է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում ծագած մտահոգիչ լարվածության որոշ չափով թուլացումը:
Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն էլ բրյուսելյան հավաքում հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է սերտացնի կապերը «Արեւելյան գործընկերության» ծրագրի մաս կազմող պետությունների հետ։ Ռումինիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Արեւելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը տեղի կունենա այս տարի։