ՀՀ Կառավարությունից հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Վերջինս ներկայացրել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:
Չընդունել, որ Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում, անարդար է․ Կոպիրկին
Գեղարքունիքի մարզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը մշակում է մշտական խորհրդի որոշման նախագիծ, որը կարդարացնի Հայաստանի սպասելիքները։
Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշման մասին՝ դեսպանը նշել է, որ Ռուսաստանը հստակ արտահայտում է իր դիրքորոշումը՝ հարցի լուծման միակ ճանապարհը դիվանագիտական է, այն եռակողմ համաձայնությունների հիման վրա, որոնք կան։
«Ըստ իս՝ սա շատ հստակ դիրքորոշման արտահայտում է: Իսկ եթե սրան էլ գումարենք այն բոլոր գործնական քայլերը, որ անում է Ռուսաստանը, ապա չընդունել, որ Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում, պարզապես անարդար է»,- ընդգծել է դեսպանը։