«Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր Արման Ղարիբյանը կարծում է, որ Հայաստանում հաստատված Նիկոլ Փաշինյանի ռեժիմը որպես իշխանություն տապալված է: «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Ղարիբյանն անդրադառնում է ոստիկանական համակարգին, որը բիրտ ուժ է կիրառում անգամ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների նկատմամբ, ուժային կառույցների խտրական վերաբերմունքին, ԱՄՆ-ի դերակատարությանը ՀՀ-ի անվտանգության ապահովման հարցում: