Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը որպես անկախ տարածքներ ճանաչելու մասին հրամանագրեր է ստորագրել։
«Միջազգային համընդհանուր սկզբունքներին եւ նորմերին համապատասխան, ճանաչելով եւ հաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված` ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքը, հաշվի առնելով Խերսոնի մարզի ժողովրդի կամքը, որոշում եմ կայացրել հաստատել 2022 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեի արդյունքները` Խերսոնի մարզի ինքնիշխանությունն ու անկախությունը ճանաչելու վերաբերյալ»,- ասված է ՌԴ նախագահի հրամանագրում։
Նմանատիպ հրամանագիր էլ ստորագրվել է Զապորոժիեի մարզի ինքնիշխանության եւ անկախության ճանաչման մասին։
Խերսոնի մարզում ՌԴ-ի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 87,05 %-ը, Զապորոժիեի մարզում ՝ 93,11 %-ը: