Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ձեւաչափը կարող է օգտակար լինել Երեւանի եւ Բաքվի միջեւ առկա խնդիրների լուծման համար։
«ԱՊՀ-ի աջակցությունը պահանջված կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տիրող իրավիճակի կարգավորման համար»,- ասել է նա։