ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը որոշ լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ պարզաբանում է արել: Առաջին նախագահի խոսնակը հիշեցրել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ ՀՀ Առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են Գեւորգյան ճեմարանում եւ «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ուստի, նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն։
«Ինչ վերաբերում է «Լայֆ Երեւան» Տելեգրամյան ալիքի այսօրվա հրապարակած հորինվածքներին, դրանք պարզապես միտված են իշխանության եւ ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Արման Մուսինյանը: