Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը հայտնել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առանձին հանդիպումներ է ունենում նախագահների հետ՝ ՀՀ և ԼՂՀ նախագահների հետ հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով։
«Երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Առանձնազրույցի բովանդակության եւ նաեւ վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք՝ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»,- նշել է տեր Եսային իր ֆեյսբուքյան գրառման մեջ: