ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքին միանալու Կիեւի նախաձեռնության վերաբերյալ հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի առաջ, բայց դաշինքը հիմա կենտրոնացած է երկրի տարածքը լայնածավալ ներխուժումից պաշտպանելու վրա: Նա նշել է ՆԱՏՕ նոր անդամ ընդունելու հստակ ընթացակարգի մասին՝ հիշեցնելով, որ որոշումն ընդունում են դաշինքի 30 անդամները։
Ստոլտենբերգը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն եւ Խերսոնը երբեք չի ճանաչի Ռուսաստանի մաս: Նա ընդգծել է, որ Ուկրաինան կդադարի որպես ինքնիշխան երկիր գոյություն ունենալուց, եթե դադարեցնի պայքարը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ ստորագրել է ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով Ուկրաինայի միանալու դիմումը։ Նա պնդել է, թե Կիեւը փաստացի դաշինքի անդամ է, անցել է Դաշինք տանող իր ճանապարհը եւ լիովին համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: