ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մեխիկոյում սեպտեմբերի 28-30-ը անցկացվող «Մշակութային քաղաքականության եւ կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է «Կոնֆլիկտային տարածքներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի» գործադիր տնօրեն Վալերի Ֆրիլենդի հետ։
Քննարկվել են ՀՀ-ում եւ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր, մասնավորապես՝ հուշարձանների վերականգնման եւ թանգարանների ճգնաժամային պլանների կազմման հնարավորությունները։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաժողովի շրջանակում կազմակերպել էր «Պաշտպանելով մեր ժառանգությունը՝ կառուցենք խաղաղություն» խորագրով փաստագրական ցուցադրությունը, որը ներկայացնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը: Ընդլայնված իրականության (AR) մեթոդով՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է եղել ներկայացված լուսանկարային պաստառները «կենդանացնել»՝ բացահայտելով ներկայացված հուշարձանների եւ թանգարանների վերականգնման պատմությունները:
Հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվել է առանձին ֆոտոպատումով։