Ռուսաստանը վետո է կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի հանրաքվեների դատապարտմամբ ԱՄՆ-ի եւ Ալբանիայի բանաձեւի նախագծի նկատմամբ:
ԱՄՆ-ը եւ Ալբանիան համատեղ բանաձեւում Ռուսաստանին դատապարտել են Ուկրաինայի շրջաններում՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում հանրաքվեների անցկացումը: Ռուսաստանի գործողությունները գնահատվել են «անօրինական»։ Բանաձեւում նշվում է, որ հանրաքվեները չեն կարող հիմք լինել չորս շրջանների կարգավիճակի փոփոխության համար։
Բանաձեւի հեղինակները բոլոր երկրներին, միջազգային կազմակերպություններին եւ մասնագիտացված կառույցներին խորհուրդ են տվել չճանաչել Ուկրաինայի Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների կարգավիճակի փոփոխությունները:
Բացի դրանից, բանաձեւում Մոսկվայից պահանջել են անհապաղ դուրս բերել ուժերը Ուկրաինայից։
Բանաձեւին կողմ են քվեարկել Ալբանիան, Մեծ Բրիտանիան, Գանան, Իռլանդիան, Քենիան, Մեքսիկան, Նորվեգիան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Ձեռնպահ են մնացել Բրազիլիան, Գաբոնը, Հնդկաստանը եւ Չինաստանը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդգրկված են 15 անդամ երկրներ։ 5 մշտական անդամները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ունեն որոշումների վրա վետո դնելու իրավունք: