Ըստ ukrinform-ի՝ «Նաֆտոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Յուրի Վիտրենկոն հայտնել է, որ հաջորդ ջեռուցման սեզոնին Ուկրաինան մտադիր է ամբողջությամբ հրաժարվել ջեռուցման համար բնական գազի օգտագործումից, եւ այդ ուղղությամբ դրական փորձը Ժիտոմիր քաղաքն է։ Ըստ նրա՝ Ժիտոմիրի փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում կարելի է հաջորդ ջեռուցման սեզոնին բնական գազից անցնել այլ ջեռուցման, օրինակ՝ կենսազանգվածի, աղբի։ Վիտրենկոն ասել է, որ իրենք ուսումնասիրում են այդ դրական փորձը:
«Ժիտոմիր քաղաքի հետ աշխատում ենք երեք նախագծերի վրա, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կենսազանգվածից ջերմություն եւ էլեկտրաէներգիա արտադրել: Ընկերության ղեկավարը նկատի ունի բիոզանգվածը (refuse derived fuel)»,- նշել է Վիտրենկոն: Ըստ նրա՝ դա տնտեսապես եւ էկոլոգիապես շահավետ է:
RDF-ը երկրորդային պինդ վառելիքն է, փաստացի՝ կենցաղային աղբը:
Վիտրենկոն նշել է, որ ներկայում Ուկրաինան 90 տոկոսով պատրաստ է ջեռուցման սեզոնին։ Ստորգետնյա գազապահեստարաններում կուտակվել է 13,9 միլիարդ խմ գազ։