Թուրքիայի արտգործնախարարությունից հայտարարել են, որ Թուրքիան չի կարող ընդունել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու վերաբերյալ Դոնբասի, Խերսոնի եւ Զապորոժիեի որոշումը:
«Անկարան չի ճանաչել նաեւ Ղրիմի բռնակցումը: Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը: Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի Ռուսաստանի բռնակցումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է եւ չի կարող ճանաչվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից համոզմունք են հայտնել՝ պատերազմը պետք է դադարեցվի բանակցությունների միջոցով, արդար խաղաղության հիման վրա։