ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի շրջանակում կանանց չեն զորակոչի, ապագայում էլ նման ծրագիր չկա։
Բացի դրանից՝ պաշտպանության նախարարը նշել է, որ պետական հավատարմագրում ունեցող կոմերցիոն բուհերի ուսանողներին Ռուսաստանում մասնակի զորահավաքի անցկացման ընթացքում չեն զորակոչի։
«Նախագահի հրամանագրի լրացումներն արդեն պատրաստ են։ Դուք գիտեք, որ նախագահի հրամանագրի համաձայն՝ պետական բուհերի ուսանողները զորահավաքին չեն մասնակցում»,- ասել է Շոյգուն։
Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովի ու Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ ՌԴ պաշտպանության նախարարը, ստուգելով զորահավաքին մասնակցող քաղաքացիների նախապատրաստման ընթացքն ու տեղավորման պայմանները, հայտնել է, որ զորակոչի մեկնարկը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 1-ը, քանի որ զինկոմիսարիատները շատ ծանրաբեռնված են:
Շոյգուն հավելել է, որ դա չի ազդի ժամկետային ծառայությունն ավարտողների վրա. նրանք կվերադառնան տուն ըստ պլանային ժամկետների: