ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ հրաժարվում է հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը կատարելուց:
«Առաջին անգամ հրաժարվել է մայիսին՝ խախտելով Բրյուսելում տված խոստումը, իսկ երկրորդ անգամ՝ հիմա. Ադրբեջանը Վաշինգտոնում պարտավորվել էր մինչեւ սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերու»,- նշել է Փաշինյանն իր թվիթերյան գրառման մեջ։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հերթին նշել է, որ 17 հայ ռազմագերիներին ազատ արձակելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած` ՀՀ–ի եւ Ադրբեջանի ԱԽ նախագահների հանդիպման ժամանակ։