ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 910 նոր դեպք։
Միաժամանակ նշվում է, որ նախորդ շաբաթ կորոնավիրուսի հետեւանքով 8 մարդ է մահացել: Կորոնավիրուսը Հայաստանում խլել է ընդհանուր 8691 մարդու կյանք։ Այս պահին ՔՈՎԻԴ-19-ի դեմ բուժում է ստանում 1684 մարդ։
Առողջապահության նախարարությունից հայտնաբերել են նաեւ, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 միլիոն 25 հազար 351 մարդ։ Առաջին չափաքանակով պատվաստվել է 1 միլիոն 150 հազար 19, իսկ ընդհանուր առմամբ` 2 միլիոն 257 հազար 560 մարդ։ Կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ՝ բուստեր չափաքանակ է ստացել 76 հազար 730 մարդ։