ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հերքում է Բաքվի այն հայտարարությունը, թե իրենք են առաջարկել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստն անցկացնել նախատեսվածից շուտ եւ տեղափոխել հոկտեմբեր։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշել է, որ առաջարկը եղել է հայկական կողմից։
«Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը»,– նշել է Հունանյանը։
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, թե Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է Ժնեւում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին։