«Յանդեքս. Ժամանակացույց» ծառայությունից հայտնել են, որ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 4-ին ընդհանուր առմամբ ավելի քան 40 չվերթ է հետաձգվել ու չեղյալ հայտարարվել:
Մասնավորապես, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 6 չվերթ, չեղյալ հայտարարվել՝ 11-ը։ «Վնուկովոյում» 7 թռիչք հետաձգվել է, 11-ը՝ չեղարկվել։ «Շերեմետեւոյում» հետաձգվել է եւս 6 չվերթ։ Ընդհանուր առմամբ չվացուցակի փոփոխություններն անդրադարձել են 41 չվերթի վրա։
Ժուկովսկում թռիչքների հետաձգումների եւ չեղարկման վերաբերյալ տվյալներ չկան։ Տասնյակ ինքնաթիռների թռիչքի ժամանակի փոփոխության պատճառները չեն հաղորդվում։
«Ռոսավիացիան» ավելի վաղ մինչեւ հոկտեմբերի 10-ը երկարաձգել էր Ռուսաստանի հարավի ու կենտրոնական մասի, մասնավորապես Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի եւ այլ քաղաքների օդանավակայաններ թռիչքների սահմանափակումների ռեժիմը: