Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի Արթենյանը հայտնել է, որ Վեհափառ Հայրապետն առանձին քննարկումներ կունենա Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի նույն ձեւաչափով հանդիպումների շարունակությունը։
Նշվում է, որ կաթողիկոսը գնահատում է ՀՀ եւ ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձեւաչափով արծարծելու երկրի առջեւ ծառացած մարտահրավերները եւ դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։