Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ադրբեջանական զինծառայողների ձեռքով անզեն հայ ռազմագերիների մահապատժի վերաբերյալ վերջին հաղորդագրություններով:
«Կոչ ենք անում լիարժեք եւ անաչառ քննության։ Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշված է Բաքվում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական գրառման մեջ: