Ըստ ադրբեջանական haqin.az-ի տելեգրամյան ալիքի՝ Հայաստանին են փոխանցվել սեպտեմբերի 13,14-ի ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված 17 հայ զինծառայողներ։
Haqin.az-ը գրում է նաեւ, որ գերիներից չորսը վիրավորված են եղել, բայց նրանց պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերվել: Նշվում է, որ գերիների հանձնման գործընթացը միջազգային կառույցների միջնորդությամբ համաձայնեցված է Հայաստանի կառավարության հետ:
Պաշտոնական Երեւանն առայժմ չի շտապում մեկնաբանել այս տեղեկությունը։