Իտալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը: 46 կգ քաշային մարզիկ Վաղարշակ Քեյանը 5:0 հաշվով հաղթեց անգլիացի Ջոն Թոմասին:
Հոկտեմբերի 4-ի ուշ երեկոյան ոսկե մեդալի համար կպայքարեն նաեւ 52 կգ քաշային Էրիկ Առստամյանն ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը: Նրանք կմրցեն Անգլիայի եւ Հունգարիայի ներկայացուցիչների հետ: