ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունել է հայ ռազմագերիների՝ Ադրբեջանից վերադարձման փաստը։
«Ողջունում ենք վերջին ռազմական գործողությունների հետեւանքով գերեվարված 17 հայերի Ադրբեջանից վերադարձը։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել տեւական խաղաղության համաձայնագրին հասնելուն ուղղված շարունակական ջանքերին»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Սալիվանը։