Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը բուժումն ավարտել է եւ վերականգնողական արձակուրդում է:
Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլեւս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր:
Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար: