Վիճակագրական կոմիտեի տվյալներով` սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը Հայաստանում 1 տարվա ընթացքում թանկացել են 13,7%-ով։
Ընդ որում` հացաբուլկեղենն ու ձավարեղենը թանկացել են 19,4%-ով, միսը` 11, 9%-ով, ձկնեղենը` 5,4%-ով, կաթնամթերքն ու ձուն` 12%-ով, յուղերն ու ճարպերը` 7,5 %-ով, շաքարը` 7%-ով։
Անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ մրգի գինը բարձրացել է 21%-ով, բանջարեղենինը` 4,3%-ով։ Սուրճն ու թեյը թանկացել են 12,4%-ով, հանքային ջուրը` 9,6%-ով, օղին` 11,9%-ով, գինին` 1,7%-ով, գարեջուրը` 9,6%-ով, իսկ ծխախոտը` 8,7%-ով։ Հագուստի ու կոշիկի գները 1 տարում բարձրացել են 10%-ով։
Ծառայություններից ամենաշատը թանկացել են հանգստի ու մշակութային միջոցառումների գները 2021-ի սեպտեմբերի համեմատ` 15,5%-ով։ Կոմունալ ծառայությունների գներն ավելացել են 7,6%-ով, կենցաղային ապրանքների, տեխնիկայի գները, բնակարանների վերանորոգման ծառայությունները թանկացել են 10,3%-ով, ռեստորաններն ու հյուրանոցները` 8,6%-ով։