Հայաստանում կանցկացվի Սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների աշխարհի առաջնությունը: Երեւանը հոկտեմբերի 13-16-ը 40 երկրներից կհյուրընկալի ավելի քան 650 մարզիկ-մարզուհու: Առաջնության հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին` 17:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնության անցկացման համար Կառավարությունը կհատկացնի 295 միլիոն դրամ (մոտ 725 հազար դոլար) այլ ծրագրերի հաշվին, որտեղ ֆինանսավորումը կրճատվել է մասնակիցների բացակայության պատճառով։
Առաջնությունը Հայաստանում անցկացնելու գաղափարը, հաշվի առնելով հայ մարզիկների զգալի հաջողությունները, առաջարկել է Սամբոյի միջազգային ֆեդերացիան։
Մասնավորապես, 2021-ին Դավիթ Հովսեփյանը հաղթել է երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, ինը հայ մարզիկներ աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճել են մրցանակային տեղեր, իսկ Մեսրոպ Նիկոյանը չեմպիոն է դարձել։ Անցած առաջնությունում մրցանակային տեղեր են գրավել նաեւ Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամները։