Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հոկտեմբերի 6-ին Հայաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ Պրահայում նախատեսված քառակողմ հանդիպումից առաջ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի՝ «ինչպե՞ս կարձագանքեք Ղարաբաղի հետ ուղիղ խոսելու Բաքվին ուղղված Փաշինյանի կոչին» հարցին, հայտարարել է, որ Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, ուստի իրենք պիտի որոշեն երբ եւ ինչպես ղարաբաղցիների հետ խոսել:
«Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկելու»,-շեշտել է Իլհամ Ալիեւը։