Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ Իսպանիայի Կոնգրեսը հոկտեմբերի 6-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է հայտարարություն, որով զորակցություն է հայտնել հայ ժողովրդին։
Պատգամավորների Կոնգրեսը վերահաստատել է իր անհանդուրժողականությունը միջազգային իրավունքի լուրջ խախտում ներկայացնող ռազմական գործողությունների նկատմամբ: Դրանք համարում է չարդարացված ագրեսիաներ, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
«Աջակցում ենք ԵՄ Բարձր հանձնակատարի եւ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի ջանքերին, որոնք կարեւոր դեր ունեն հրադադարի համաձայնության պահպանման մշտադիտարկման գործընթացում եւ նպաստում են հակամարտության բանակցային, ընդհանուր եւ տեւական լուծման փնտրմանը»,- ասված է հայտարարությունում: