Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան գրառման մեջ անդրադարձել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քառակողմ հանդիպմանը։
«Քննարկվել են լարվածության թուլացմանն ուղղված կայուն քայլերն ու խաղաղության աշխուժացման ջանքերը, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել»,- գրել է Միշելը: