ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ցնցված է սոցցանցերում տարածված այն տեսանյութով, որտեղ գնդակահարում են հայ ռազմագերիներին։
«ԺՀՄԻԳ-ը ցնցված է տեսագրությամբ, որտեղ, ըստ երեւույթին, ցուցադրվել է հայ ռազմագերիների մահապատիժը։ Կոչ ենք անում անհապաղ հետաքննելու հայ–ադրբեջանական սահմանին քաղաքացիական անձանց դեմ այս եւ նախորդ գրանցված հանցագործությունները: Ցանկացած հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն միջազգային իրավունքը»,– նշված է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ։