Ուկրաինան հրթիռային հարվածների պատճառով հոկտեմբերի 11-ից դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը Եվրամիություն: Կիեւը ԵՄ-ից բացի առանձին գծերով էլեկտրաէներգիա էր արտահանում նաեւ Մոլդովա եւ Լեհաստան։
Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ հհարվածել են ջերմա- եւ էլեկտրաենթակայաններին, ուստի Ուկրաինան էլեկտրաէներգիա չի արտահանի՝ սեփական էներգահամակարգը կայունացնելու համար:
Ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ ռազմական կառավարման, էներգետիկ ենթակառուցվածքի եւ կապի կետերին ռուսական հարվածներից հետո այսօր հոսանքազրկված է 301 բնակավայր:
Դեռեւս հոսանքազրկված են Կիեւի, Լվովի, Սումիի, Խմելնիցկայայի եւ Տերնոպոլի շրջանների բնակավայրերը: