Ըստ Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջի՝ մարտի 23-ին Մադրիդում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը։
Աշխարհահռչակ երգչուհին ալբոմը ձայնագրել է 2013-ին Հայաստան եւ Արցախ այցելությունից հետո։ Այցը նվիրված է եղել Հայաստանում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընունելու 1700-ամյակին։
Միջոցառմանը ներկա Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը նշել է, որ այն հնարավոր է եղել իրականացնել STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի եւ ՀՀ դեսպանության համագործակցությամբ։
Մոնսերատ Կաբալյեի դուստրը՝ սոպրանո Մոնսերատ Մարտին, միջոցառմանը ջերմությամբ է հիշել Հայաստան կատարած իրենց այցելությունը՝ նշելով, որ իր մայրը բավականին տպավորված էր հայկական մշակույթով եւ բազմադարյա վանական համալիրներով։
Միջոցառման բանախոսներից մեկը՝ լրագրող Միգել Անխել Նիետոն ներկաներին խորհուրդ է տվել անպայման այցելել Հայաստան եւ բացահայտել առաջին քրիստոնյա երկրի գրավչությունները։