Ըստ «Ֆրանսպրեսի» (AFP)՝ Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն հոկտեմբերի 12-ին Աստանայում` Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդման համաժողովի VI գագաթնաժողովի շրջանակում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը տեղի կունենա Աստանայում հինգշաբթի՝ հոկտեմբերի 13-ին: Կքննարկվեն Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Անկարայի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Հնարավոր է՝ քննարկվեն ռուսական կողմի եւ արեւմտյան երկրների միջեւ հետագա խաղաղ բանակցությունների հնարավորությունը։