Երեւանի կենտրոնական բակերից մեկում՝ ավտոլվացման կետի, կոշկակարի կրպակի եւ բանջարեղենի խանութի կողքին՝ փոքրիկ «գարաժ-տնակում», արդեն մի քանի ամիս է՝ գործում է Մարիյկա Սեմենենկոյի եւ Իլյա Ջավադյանի բուսական սրճարանը՝ 2022 բարը։
Մարիյկան եւ Իլյան Երեւան են տեղափոխվել 2022 թվականի մարտի 3-ին․ «Մենք Հայաստան տեղափոխվեցինք Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ սկսած պատերազմի պատճառով,- պատմում է Իլյան,- երբ ընտրության առաջ էինք, թե որ երկիր տեղափոխվել, պարզ էր, որ լավագույն տարբերակը Հայաստան գալն էր»։
Իլյան հայկական արմատներ ունի, Մարիյկան՝ ուկրաինական։ «Պապիկս հայ է, եւ մեկ անգամ չէ, որ Հայաստանում եղել եմ։ Դեռ նոյեմբերից մտքեր կային այստեղ գալու»,- ասում է Իլյան։
Հ․Գ․ Ըստ Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ անձնագրով քաղաքացիների ելքերի եւ մուտքերի տարբերությունը շուրջ 40 հազար է, ինչը նշանակում է, որ 2022 թվականի հունիսի տվյալներով Ռուսաստանի շուրջ 40 հազար քաղաքացի այժմ Հայաստանում է։
Արփի Բեքարյան