Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի «Քրեական իրավունքի օրենսգրքում» ավելացվել է նոր դրույթ, որը հանցագործություն է համարում անձին ամուսնություն պարտադրելը:
Օրինագծով սահմանվում է, որ Վրաստան մուտք գործել համոզելը, եթե դրան հաջորդեն երկիր մուտք գործելուն ուղղված բռնի գործողություններ, ինչպես նաեւ ամուսնության (ներառյալ չգրանցված) հարկադրելը կպատժվի 120-180 ժամ հանրային աշխատանքով կամ առավելագույնը մեկ տարով ազատազրկմամբ՝ զենք կրելուն առնչվող իրավունքների սահմանափակմամբ կամ առանց սահմանափակման։
Ամուսնության (նաեւ չգրանցված) հարկադրելու համար եւս սահմանվում են վերոնշյալ պատժամիջոցները:
Օրենքի նախագծով՝ եթե վերոհիշյալ արարքը կատարվել է նախնական իմացությամբ, անչափահասի նկատմամբ՝ մեկից ավելի անգամ, ընտանիքի անդամի նկատմամբ կամ գենդերով պայմանավորված, օրինազանցը կպատժվի ազատազրկմամբ 2-4 տարի ժամկետով, զենք կրելուն առնչվող իրավունքների սահմանափակմամբ կամ առանց սահմանափակման։
Նշված փոփոխությունները պատրաստվել են Եվրոպական հանձնաժողովի 9-րդ հանձնարարականի հիման վրա, որը ենթադրում է գենդերային հավասարության ամրապնդում եւ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ջանքերի հատուկ համախմբում։