Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հոկտեմբերի 14-ին նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը տեղի կունենա ռուսական կողմի նախաձեռնությամբ: ՀՀ արտգործնախարարը աշխատանքային այցով Աստանայում կլինի հոկտեմբերի 12-14-ը` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին Ժնեւում։