ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բարձր մակարդակով կշարունակի մասնակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացին։
Խոսնակը հիշեցրել է վերջերս Նյու Յորքում ԱՄՆ–ի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացված բանակցությունների մասին, որոնք առաջինն էին հայ–ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան սրացումից հետո։
Փրայսի հիշեցրել է` պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Բացի դրանից՝ կողմերի հետ մշտական կապ է պահպանում ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ֆիլիպ Ռիքերը։ Փրայսը նշել է, որ կոնկրետ արդյունքներ խոստանալ չի կարող, այնուամենայնիվ, գործընթացը շարունակում է առաջնահերթ լինել Միացյալ Նահանգների համար։