Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ ադրբեջանցի հաքերներն ավելի քան 200 հայկական կայք են կոտրել։
«Գիշերն ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայք են կոտրել, ներառյալ Արցախի ֆինանսների նախարարության, Գյումրու համայնքապետարանի, ՀԿԵ-ի (Հարավ-կովկասյան երկաթուղու) կայքերը»,- գրել է Մարտիրոսյանը։
Փորձագետը նշել է, թե առանց ուսումնասիրման դժվար է ասել՝ այդ կայքերն անվտանգային առումով պաշտպանված եղե՞լ են, թե՞ հաքերային հարձակումն է հզոր եղել։