ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության եւ Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցի համաձայն՝ աշխարհի ավելի քան 20 երկրի սպառնում է պարենի սուր անբավարարություն եւ պահանջվում է անհապաղ խոշորածավալ օգնություն: Այդ երկրների թվում են Եմենը, Հարավային Սուդանը եւ Նիգերիայի հարավային շրջանները:
Նման խնդրի բախված երկրների մեծ մասն Աֆրիկայում է, սակայն պարենի սուր անբավարարությունը սպառնում է ամբողջ մոլորակին՝ Ասիայից՝ Աֆղանստանից մինչև Մերձավոր Արեւելք ՝Սիրիա, Լիբանան, Լատինական Ամերիկայից մինչեւ Կարիբյան ավազան՝ Հաիթի: Արդեն այսօր 34 միլիոն մարդ ստիպված է ապրել պարենային անվտանգության բացակայության սուր սպառնալիքի պայմաններում, այսինքն՝ լիովին քաղցելու շեմին:
2021-ի մարտից մինչև հուլիս «սովի օջախներում» Պարենային անվտանգության բացակայության աճի կանխատեսումը հիմնավորված է մի շարք գործոններով՝ զինված հակամարտություններ, կորոնավիրուսի համավարակ, եղանակային ազդեցություններ: