ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի տարածքում «Թուրքական հոսք» գազատարը պայթեցնելու փորձի ժամանակ դիվերսանտներ են ձերբակալվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Կիեւը փորձել է պայթեցնել «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկը:
ՌԴ նախագահն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանը «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը կարող է տեղափոխել Սեւ ծովի տարածաշրջան ու Թուրքիա: