ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցերը: Պուտինն առաջարկել է բոլոր հարցերի շուրջ եւս մեկ անգամ բանակցել եւ կարգավորել ժամանակացույցը:
Պուտինը եւ Ալիեւը հանդիպել են Ասիայի փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցության 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։
Ալիեւը նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: «Ադրբեջանը Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության է տրամադրված»,- պնդել է Ալիեւը:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողով անցկացնելու գաղափարը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է նոր եռակողմ գագաթնաժողով առաջարկել Հայաստանին եւ Ադրբեջանին։