ԵՄ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այս շաբաթ հեռախոսազրույցներ է ունեցել հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, իսկ հոկտեմբերի 14-ին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
ԵՄ բարձր ներկայացուցիչն արտգործնախարարների հետ քննարկել է հոկտեմբերի 6-ին Պրահայում երկրների առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածության հետագա ընթացքը՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու նպատակով:
Բորելը ներկայացրել է տեղակայման ընթացիկ տեխնիկական նախապատրաստական աշխատանքները եւ ընդգծել իր վճռականությունը՝ ԵՄ անդամ երկրների ներգրավմամբ ապահովելու այս առաքելության արագ տեղակայումը: