ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը:
2022-2023 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․ աշնանային՝ 2022-ի հոկտեմբերի 24-30-ը ներառյալ, ձմեռային՝ 2022-ի դեկտեմբերի 26-ից 2023-ի հունվարի 8-ը ներառյալ, գարնանային՝ 2023-ի մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2022-ի հոկտեմբերի 17-30-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2022-ի դեկտեմբերի 26-ից 2023-ի հունվարի 22-ը ներառյալ, գարնանայինը՝ 2023-ի մարտի 20-ից ապրիլի 2-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2022-ի հոկտեմբերի 24-30-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2022-ի դեկտեմբերի 26-ից 2023-ի հունվարի 22-ը ներառյալ, գարնանայինը՝ 2023-ի մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:
Ըստ ուսումնական պլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ եւ այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների եւ սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Այդ փոփոխությունները կարող է կատարել նաեւ ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչեւ ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: