ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ չեն անցկացվի երրորդ երկրներում, հայտնել է, որ Պրահայի հանդիպման ժամանակ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Հունանյանը նշել է, որ հնչել են տարբեր առաջարկներ, որոնց թվում՝ սահմանը դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկելու այդ առաջարկները։