Մանկական սննդի եւ կաթնամթերքի աշխարհահռչակ արտադրող ֆրանսիական Danone ընկերությունը հայտարարել է, որ հեռանում է Ռուսաստանից։ Ֆրանսիական ընկերությունը մտադիր է հրաժարվել Ռուսաստանում ունեցած բիզնեսից եւ այն հանձնել այլ սեփականատիրոջ։ Արդեն հաշվարկված է, որ Ռուսաստանից հեռանալը Danone-ի վրա մինչեւ 1 միլիարդ եվրո կնստի։ Danone-ը ՌԴ-ում ունեցած իր բիզնեսի վերահսկողությունը կփոխանցի EDP-ին։
Ըստ ֆրանսիական ընկերության տարածած հայտարարության՝ սա լավագույն միջոցն է երկարաժամկետ հեռանկարում պահպանելու բիզնես հզորությունները եւ աշխատակազմը, նաեւ սպառողներին եւ գործընկերներին։ «Данон Россия» ընկերությունը Ռուսաստանի տնտեսության համակարգաստեղծ ձեռնարկություններից մեկն է։ Ըստ բրիտանական Reuters-ի՝ Danone-ում Ռուսաստանից հեռանալու հարցը քննարկվել է դեռ ապրիլից:
Այն ժամանակ ֆրանսիական ընկերությունից հայտնել էին, որ մտադիր չեն Ռուսաստանում դադարեցնել գործունեությունն ու լքել ռուսական շուկան։ Մարտի սկզբից էլ Danone-ը դադարեցրել է ֆինանսական ներդումները Ռուսաստանում։
Պատրաստեց Արման Գրիգորյանը