Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսը Ժնեւում անցկացվող GESDA գագաթնաժողովի ընթացքում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անհեթեթ է համարել գիտության ոլորտում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը: Նա վստահեցրել է, որ նման հարց չի առաջացել։
«Գիտությանն անհնար է խանգարել, անհեթեթություն է ենթադրել, որ մարդն ընդունակ է դրան: Անցյալում ոչ մի պատերազմ ի վիճակի չեղավ խանգարելու մարդու ինտելեկտին եւ ապագայի հետազոտությանը»,- ասել է Կասիսը: Նա նշել է, որ մոլորակի բոլոր գիտնականներն ունեն գիտական մեթոդի վրա հիմնված ընդհանուր լեզու:
«Պատմությունը մեզ սովորեցնում է, որ գիտնականների միջեւ շփումը սկզբունքային նշանակություն ունի, այն կապում է նույնիսկ պատերազմող երկրներին: Մենք պարտավոր ենք դա պահպանել նաեւ ապագայում»,- շեշտել է Շվեյցարիայի նախագահը։