ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Երեւանը Բաքվին առաջարկել է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ կազմակերպել Բելգիայի մայրաքաղաքում։
«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ կազմակերպել հոկտեմբերի 31-ին Բրյուսելում»,– իր թվիթերյան գրառման մեջ նշել է Փաշինյանը։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում:
«Սիրով հրավիրում եմ ե՛ւ Ադրբեջանի նախագահին, ե՛ւ Հայաստանի վարչապետին։ Խնդրեմ, կարող ենք համաձայնեցնել օրը։ Հուսով եմ` հետաքրքրվածություն կա։ Հանդիպենք ցանկացած ժամանակ, Ռուսաստանի ցանկացած վայրում՝ Սոչիում, Պետերբուրգում, Մոսկվայում»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։