Ըստ Reuters գործակալության՝ քաղաքացիական իրավունքներով զբաղվող կազմակերպությունները մարդու հիմնարար իրավունքների խախտման սպառնալիք են համարել Եվրահանձնաժողովի առաջարկած այն օրենքը, որը կարող է ստիպել Գուգլին, Ֆեյսբուքին ու Թվիթերին մեկ ժամվա ընթացքում հեռացնել ահաբեկչական բնույթի հրապարակումները։ Նրանք պնդել են, որ ԵՄ օրինաստեղծ մարմինները պետք է մերժեն այդ նախագիծը:
Եվրոպական հանձնաժողովն օրենքը մշակել էր 2018-ին՝ եվրոպական մի շարք քաղաքներում Միայնակ գայլ խմբավորման հարձակումներից հետո՝ դրանց նպաստող գործոն համարելով առցանց հարթակը։ Եվրախորհրդարանն օրենքի համար քվեարկություն կանցկացնի հաջորդ ամիս։
Քաղաքացիական իրավունքներով զբաղվող կազմակերպությունները՝ Human Rights Watch-ը, Amnesty International-ը, Եվրոպայի համար քաղաքացիական ազատություների միությունը եւ Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պնդում են, որ այդ օրենքը կարող է սպառնալ խոսքի ազատությանը, տեղեկություն ստանալու ազատությանը եւ անձնական տվյալների պաշտպանությանը։