ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի ՊՆ նմանօրինակ ապատեղեկատվության ամենօրյա տարածումը ոչ այլ ինչ է, քան արհեստականորեն սահմանային լարվածություն ստեղծելու փորձ»,-ընդգծել են պաշտպանական գերատեսչությունից։