Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը հայտնել է, որ վրացական Փոթի նավահանգստի նիդերլանդական օպերատորը դեռ չի կարողանում համաձայնեցնել հայկական ապրանքների համար լաստանավային անցման մեկնարկը։
Խոջոյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները դեռ ամռանը նախատեսում էին կանոնավոր լաստանավային հաղորդակցություն սկսել վրացական սեւծովյան «Փոթի» նավահանգստի ու ռուսական «Կովկաս» նավահանգստի միջեւ Ազովի ծովով (Կրասնոդարի երկրամաս):
Երթուղին կոչված է այլընտրանք դառնալու ռուս-վրացական սահմանի «Վերին Լարսի» անցակետով փոխադրումներին։ Ըստ նրա՝ այս նախագիծը շատ կարեւոր է ՀՀ-ի համար ինչպես Հայաստանից Ռուսաստան, այնպես էլ հակառակ ուղղությամբ ապրանքների մատակարարման առումով։
«Բայց քանի որ Վրաստանում Փոթի նավահանգիստը կառավարում է նիդերլանդական ընկերությունը, նրանք այժմ որոշակի խոչընդոտներ են ստեղծում»,- ասել է Խոջոյանը։ Նա հավելել է, որ խնդիրն առնչվում է Փոթի նավահանգստի մենեջմենթին։ Փոխնախարարը նշել է, որ երթուղին պետք է վաղուց աշխատեր։ Խոջոյանը նշել է նաեւ, որ կողմերը ձգտում են լուծելու վիճելի հարցերը, եւ բանակցությունները շարունակվում են։
Ավելի վաղ Խոջոյանը հայտնել էր, որ Երեւանը կցանկանար ավելացնել խաղողի գինու մատակարարումները Ռուսաստան: